Posted by: VAHAN.am | January 13, 2012

Ես ազգայնական եմ

Բարոյական ու քաղաքական կողմնորոշիչների աստիճանական կորուստը, ազգային ինքնագիտակցության անխոհեմ, իսկ երբեմն էլ ուղղորդված լվացումը մեր հասարակությանը (եւ ոչ միայն մեր) հասցրել են այնպիսի նվաստացուցիչ իրավիճակի, երբ քաղաքացին ամաչում կամ վախենում է խոստովանել, որ ինքն ազգայնական է…

Չգիտես ինչու, հարկ է լինում երկար բացատրություններ տալ «ազգային» եւ «ազգայնական» աշխարհայացքների միջեւ տարբերության վերաբերյալ, մտնել պատմա-տերմինաբանական լաբիրինթոսները, որոնք սահմանազատում են ազգայնականությունը` մի կողմից շովինիզմից, մյուս կողմից՝ հայրենասիրությունից, մի խոսքով՝ ընկնել լիակատար մարազմի մեջ:

Բայց չէ՞ որ ընդամենը պետք է հարգալից, բայց զգալի մի հարվածով մի կողմ նետել անհեռատես հիմարների ու փալասների կողմից մտածված ու սահմանված՝ քաղկոռեկտության արգելքը եւ ասել առանց բղավելու. «Այո, ես ազգայնական եմ, եւ դա բոլորովին էլ չի նշանակում, թե իմ ազգը մյուսներից լավն է: Դա նշանակում է ընդամենը, որ նա ոչ մի բանով վատը չէ մյուսներից եւ արժանի է ոչ պակաս, քան մյուս ազգերը: Ես դա պետք է ապացուցե՞մ: Ճիշտ է: Ահա այդ պատճառով էլ, որպեսզի դա ապացուցեմ, որպեսզի իմ երկիրն ու իմ ժողովրդին դարձնեմ արժանի նրան, ինչ ես ցանկանում եմ նրանց, ես ազգայնական եմ, պարտավոր եմ եւ պետք է ծառայեմ միայն իմ ժողովրդին, միայն իմ երկրի ու իմ ազգի շահերին, ուրիշ ոչ մի բանի»:

Ահա եւ ամբողջը: Եվ հարկավոր չէ` ինքդ քեզ խաբես, թե, իբր, այդ շահերը տարբեր կերպ են մեկնաբանվում, եւ ընտրությունը դժվար է: Իսկական ազգայնականի համար ընտրությունը միշտ էլ ակնհայտ է: Իսկ դուք՝ քաղկոռեկտ իմ հայրենակիցնե’ր, արդեն ընտրե՞լ եք ինչին կամ ում ծառայել:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Categories