Posted by: VAHAN.am | December 29, 2011

Если хотите очиститься, то перед вами исторический шанс, республиканцы …

При всей внешней показной самоуверенности власть в Армении растеряна. Во-первых, громогласно декларируемые “инициативные” потуги в социально-экономической сфере не приносят результатов, а накормить народ высосанными из пальца макроэкономическими показателями никак не удается. Но это отдельная тема, и беспокойство властей только отчасти обусловлено ростом внешнего долга, обнищанием населения и угрожающими темпами эмиграции.
Основная причина для тревоги и неуверенности армянских властей – усложнение стоящих перед ними политических задач. Прежняя, совсем недавняя, простая как лубок и привычная картина мира канула в Лету. Мир изменился в одночасье, и оказалось, что невозможно трепетно прижимать к груди цитатник Нждэ и одновременно армяно-турецкие протоколы; обещать всему миру образцово-показательные выборы и последовательно не допускать в Избирательный Кодекс предлагаемые оппозицией реальные гарантии против жульничества. Выяснилось, что евроинтеграция и евразийская интеграция это не совсем одно и то же; что нельзя бесконечно обещать одно, а делать другое или ничего не делать. Если раньше была лишь одна путеводная звезда, то теперь появилась необходимость осознанного, гибкого, дальновидного выбора. А такой выбор (да и вообще, любые выборы) для наших что-то чуждое и непонятное. Неожиданно для них выяснилость, что не только Москва слезам не верит, но и Брюссель, что уж там про Вашингтон говорить. Да и армянское общество перестало верить в сказки про неблагоприятные природно-погодные условия и всеобщий кризис капитализма как серьезные причины и основания для несменяемости нашей власти. И здесь тоже оказалась наша власть между выбором. Привычный сценарий (с одной путеводной звездой) требует – власть сохранить ЛЮБОЙ ЦЕНОЙ. Но вот уже мерцает другая путеводная звезда – ЛЮБОЙ ЦЕНОЙ избежать повторения мартовских событий 2008 г. А как их избежать, если уже объявили о своей неизбежной и сокрушительной победе?
Есть один выход. Он четко обозначен в совместном заявлении Дашнакцутюн и “Наследия”. Власть должна отказаться от выборов по мажоритарной системе. Если Республиканская партия так уверена во всенародной любви к себе, то она ничего не потеряет. Наоборот: получит реальный шанс избавиться от одиозных персонажей наложивших лапы на мажоритарные округа и перешагнувшим границы отчизны хамством дискредитирующих даже своих не очень щепетильных политических покровителей. Последние вроде и намекают уже, что пора, мол, чистить ряды и пропорциональные избирательные списки. Легче, конечно, Авгиевы конюшни очистить, но надо же когда-то начинать? А что толку в косметической чистке, если через мажоритарные округа во власть снова прорвется обнаглевшая чернь, и займет места в парламенте или в руководстве правящей партии? Или вам уже без их денег и скупленных на эти деньги голосов на выборы идти боязно и непривычно? А то если хотите очиститься, то перед вами исторический шанс, республиканцы, не упускайте. Вперед, Армения…

В.О.

Advertisement

Responses

  1. «Չնայած ցուցադրական ինքնավստահությանը, իշխանությունը Հայաստանում շփոթված է: Առաջին, բարձրաձայնվող ամպագոռգոռ նախաձեռնությունները սոցիալ-տնտեսական ոլորտում արդյունք չեն տալիս, իսկ կերակրել ժողովրդին նկարած մակրոտնտեսական ցուցանիշներով ոչ մի կերպ չի հաջողվում: Բայց դա առանձին թեմա է և իշխանությունների անհանգստությունը միայն մասամբ է պայմանավորված արտաքին պարտքի աճով, բնակչության աղքատությամբ ու արտագաղթի սպառնացող տեմպերով:

    Հայաստանի իշխանությունների տագնապի ու անվստահության հիմնական պատճառը նրանց առջև կանգնած քաղաքական խնդիրների բարդացումն է: Նախկին աշխարհի սովորական պատկերն ի չիք է դարձել: Աշխարհը մեկ ակնթարթում փոխվեց ու պարզվեց, որ հնարավոր չէ միաժամանակ կրծքին սեղմել Նժդեհի ցիտատների հավաքածուն և հայ-թուրքական արձանագրությունները, ամբողջ աշխարհին խոստանալ օրինակելի ընտրություններ և հետևողականորեն թույլ չտալ ընդդիմության կողմից առաջարկվող խարդախությունների դեմ իրական երաշխիքների ընդգրկումն Ընտրական օրենսգրքում: Պարզվեց, որ եվրաինտեգրումն ու եվրասիական ինտեգրումն այնքան էլ նույն բաները չեն ու չի կարելի մշտապես խոստանալ մի բան, անել մեկ այլ բան կամ չանել ոչինչ:

    Եթե նախկինում միայն մեկ ուղղորդող աստղ կար, ապա այժմ գիտակցված, ճկուն ու հեռատեսական ընտրության անհրաժեշտություն է առաջացել: Իսկ այդպիսի ընտրությունը (և ընդհանրապես բոլոր ընտրությունները) մերոնց համար օտար են ու անհասկանալի: Հանկարծ, իրենց համար անսպասելիորեն պարզվեց, որ ոչ միայն Մոսկվան արցունքներին չի հավատում, այլև Բրյուսելը, էլ ուր մնաց խոսենք Վաշինգթոնի մասին:

    Եվ ի վերջո, արդեն հայ հասարակությունն էլ է դադարել հավատալ մեր իշխանության չփոխվելու համար հիմք հանդիսացող անբարենպաստ բնակլիմայական պայմանների ու կապիտալիզմի համընդհանուր ճգնաժամի մասին հեքիաթներին: Այստեղ էլ պարզվեց, որ մեր իշխանությունն ընտրության առաջ է: Հայտնի սցենարը` մեկ ուղղորդող աստղով, պահանջում է ցանկացած գնով պահպանել իշխանությունը: Բայց արդեն փայլատակում է մեկ այլ ուղղորդող աստղը` ցանկացած գնով խուսափել 2008թ. մարտյան դեպքերի կրկնումից:

    Իսկ ինչպե՞ս խուսափել, եթե արդեն հայտարարվել է սեփական ջախջախիչ ու անխուսափելի հաղթանակի մասին:
    Մի ելք կա. այն հստակ նախանշված է ՀՅ Դաշնակցության ու «Ժառանգություն» կուսակցության միացյալ հայտարարության մեջ: Իշխանությունը պետք է հրաժարվի մեծամասնական ընտրակարգից:

    Եթե Հանրապետական կուսակցությունն այդքան համոզված է իր հանդեպ ունեցած համաժողովրդական սիրո մեջ, ապա ոչինչ չի կորցնի: Ընդհակառակը` իրական հնարավորություն կստանա ազատվել «անցանկալի կերպարներից» , ովքեր իրենցով են արել մեծամասնական ընտրատարածքները և անցել են լկտիության բոլոր սահմաններն ու խայտառակում են անգամ իրենց ոչ այնքան բարեպաշտ հովանավորներին:

    Վերջիններս արդեն, կարծես ակնարկում են, որ ժամանակն է մաքրել շարքերն ու մեծամասնական ընտրական ցուցակները: Իհարկե, ավելի հեշտ է Ավգյան ախոռները մաքրել, բայց մի օր պետք է սկսել, չէ՞:

    Ի՞նչ իմաստ ունի կոսմետիկ մաքրությունը, եթե մեծամասնական ընտրատարածքներից կընտրվի ու նորից իշխանության մաս կկազմի լկտիացած զանգվածը և տեղեր կզբաղեցնի խորհրդարանում կամ իշխող կուսակցության կառավարման համակարգում: Թե՞ առանց նրանց փողերի ու այդ փողերով գնված ձայների ընտրությունների գնալը Ձեր համար վախենալու է ու անսովոր: Հանրապետականնե՛ր, եթե ցանկանում եք մաքրվել, ուրեմն պատմական հնարավորություն ունեք, բաց չթողնե՛ք: Առաջ Հայաստան…»:

  2. Պ. Հովհանիսյան, պահի հրամայականով թելադրված ձեր հոդվածը հաջող է, բայց անկարող եմ թաքցնել որոշակի հիսթափությունս, ոչ միայն Ձեզնից այլ ներկայացուցչական քաղաքականությամբ զբաղվող մեր բոլոր քաղաքական ուժերից: Դուք դառը փորձից ելնելով եք պահանջում վերացնել մեծամասնական քվոտան և այդ դիտանկյունից անվիճելիորեն արդարացի եք: Մեզանում ամբոջապես ձևախեղված, վարկաբեկված է խորհրդարան անցնելու այդ ձևը: Բայց, թեկուզ ձևական բայց իրավական սկզբունքի տեսանկյունից մեծամասնական քվոտան անհրաժեշտություն է, որպես ոչ կուսակցական քաղաքացիների քաղաքականությանը մասնակցելու հռչակված հնարավորություն:
    Բայց ինձ դրանից առավել հուզում է, որ իշխանություններին քննադատելիս ստացվում է այնպես, որ ներկա իշխանություները ուղղակի անարդյունավետ են կամ անգործունյա բայց ոչ հանցագործ: Անարդյունավետությունը մեղադրանք չի, հնարավոր է մեղքի բացակայություն (օբյեկտիվ պատճառներ և այլն):
    Առարկայական լինեմ՝ բերելով իմ անձնական օրինակը: ՀՀ դատական իշխանությունը (Դ. Մկրտումյան) վաճառել է ինձ պատկանող անշարժ գույքը՝ վավերացնելով գույություն չունեցող առ ու վաճառքի պայմանագիր: Սահմանադրական սկզբունքներից տրամաբանական հետևություններով կազմված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հռչակված իրավունքները՝, մեկ ուրիշ՝ անձնական իրավական ակտով (իմա՝ դատական վճռով ) չեղյալ են հռչակված իմ պարագայում: Ավելին՝, չեղյալ է հռչակված նույնիսկ այնպիսի իրավական նորմ որը իմ՝ քաղաքացու համար իրավունք չի սահմանում այլ որոշակի նպատակով կարգ է սահմանում (հողային օրենսգրքի 86 հոդված…անշարժ գույքի մասը չի կարող վաճառվել առանց նախօրոք կադաստրով բաժանելու…..): Այսինքն ՀՀ օրենքները չի ճանաչվում, չի հարգվում ՀՀ դատական իշխանության կողմից: Շարքային քաղաքացին ինչի՞ պիտի վստահի կամ հարգի ու ճանաչի այդ նորմերը եթե մեր դատական իշխանությունները աշխարհի և ընդհանրապես մարդկության պատմության ամենաանկախ դատարանն են՝ նրանք ենթակա չեն, անկախ են օրենքից: Միակ կախվածությունը սեփական նյութական շահն է, որը որպես մարդկային մշտակա մեղավոր բնություն կվերանա միայն Քրիստոսի երկրորդ գալուստին:
    Առակս կցուցանե որ նույնիսկ ալիգարխները այժմ դարձել են չարյաց փոքրագույն իշխանություների հենարան բյուրոկրատիայի, ծառայօղների համեմատությամբ: Դրանց՝ մեր հաշվին ունեցվածքով ալիգարխներին հասնելու մոլուցքը չափ ու սահման չի ճանաչում:
    Խնդրանք: Ի սեր տիրոջը՝ ֆուրշետների ժամանակ Մկրտումյանին հասկացրեք, որ եթե նույնիսկ բոլոր Հայաստանցիները տկլոր փախնեն այստեղից, ամեն ինչ թողնելով իրեն, միյվնույն է, կարողությամբ ինքը Ծառուկյան չի կարող դառնալ:

    • Es karcum em vor etpes che ,, henc HANCAGORC
      sepakanacrel en ishxanutyun@, ev anorinakan verartadrvum en voronq hancagorcutyun en!!!!!!!!!!!
      HANCAGORCUTYUN!!!!!!!!!!!!

  3. mianshanak heqiat e haval vor mecamasnakan toghenq ev lini normal @ntrutyun.
    Oligarxnerin ugharkum en mecamasnakani vra urish ban chka!!!!!
    ete uzum eq normal @ntrutyub hargeli hanrapetakanner, anceq menak hamamasnakani ev cuyc tveq dzer cucak@ vor havatanq.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Categories